Հակոբ Հակոբյանը շարունակում է ակտիվորեն զբաղվել դստեր և այլ շոու բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ կոմերցիոն միջոցառումների կազմակերպմամբ։ Նա այս օրերին զբաղված է կազմակերպչական բուռն գործունեությամբ։

Այս մասին է վկայում Հակոբ Հակոբյանի տեղադրած ուշագրավ ու խոսուն լուսանկարը։ Լուսանկարում Հակոբ Հակոբյանը Ռաֆայել Երանոսյանի, Վահան Թովմասյանի, Սիլվա Հակոբյանի և մեկ այլ երիտասարդի հետ է։ Նրանք լուսանկարվել են օդակայանում։

Հակոբ Հակոբյանը լուսանկարն այսպես է մեկնաբանել․ «Դե մենք թռանք»։ Սեղանին դրված են թռչել պատրաստվողների անձնագրերը։ Նկատենք, որ Սիլվան դստրիկի հետ չէ։ Դեռ հայտնի չէ, թե այս անձնակազմը որտեղ է թռչում և ինչ ծրագրեր ունի, սակայն նրանց կեցվածքը բավականին խոստումնալից է։

Նշենք, որ Սիլվան չնայած գտնվում է հղիության վերջին փուլում, սակայն շարունակում է ելույթներ ունենալ։ Օրերս նա մասնակցել էր նաև Լուսին Ալեքսանյանի հայտնի ու քննարկված հարսանեկան արարողությանը։ Այդ դեպքում ևս Սիլվան առանց դստեր էր։