Այսօր դերասանուհի Մարի Գրիգորյանի ծննդյան օրն է: Նա մեր ժամանակի ինքնատիպ արտիստներից է, ով հանդես է գալիս հիմնականում թատրոնում:

Մարի Գրիգորյանը բավականին սկզբունքային և քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող մշակութային անհատներից է: Նա դերասան Աշոտ Մելոյանի կինն է:

Մարի Գրիգորյանը խոստովանում է, որ լինելով արվեստագետի ընտանիք, իրենց ընտանիքը ոչ կանոնավոր գրաֆիկով է ապրում, սական նա իր զավակներին դաստիարակում է հայրենասիրական ոգով՝ միաժամանակ լավ ընկեր լինելով իր երեխաների համար:

Դերասանուհին երկու զավակ ունի: Նա որպես բացարձակ արժեք ընդունում է հենց մշակույթը, որն էլ ձևավորում է մարդկային հասարակությունն ու կյանքն առհասարակ:

Մարի Գրիգորյանը հաճախ է հանդես գալիս բարեգործական նախաձեռնություններով: Նա իր ներկայացումների հասույթը հաճախ է փոխանցում զինվորներին կամ այլ կարիքավոր անձանց՝ առանց ամեն անգամ այդ մասին բարձրաձայնելու:

Մարի Գրիգորյանին առավել հոգեհարազատ է միջնադարյան մշակույթը: Նա խոստովանում է, որ հաճախ է ցանկություն ունենում ապրել միջնադարում, հայտնվել Քուչակի ու Դպիրի աշխարհում: