Դեպի Մոսկվա․ Միհրան Ծառուկյանը Զվարթնոց օդակայանից լուսանկար է հրապարակել

Դեռ շաբաթներ առաջ հանրահայտ երգիչներ Միհրան-Արփի զույգն իր սոցհարթակի միջոցով տեղեկացրել էին, որ առաջիկայում աշխատանքային այց է նախատեսվում դեպի Մոսկվա, որտեղ զույգը պետք է հանդես գա մեծ համերգային ծրագրով։

Վերջին շրջանում հայ արտիստներից շատերը ռուսաստանյան մի շարք քաղաքներում համերգային ծրագրերով հանդես եկան։ Միհրանն ու Արփին ևս բացառություն չեն այս առումով։ Նրանք մեկնում են այսօր։ Միհրանն իր սոցհարթակում լուսանկար է տեղադրել։

Լուսանկարում երգիչը տիկնոջ՝ Արփիի հետ է։ Նրանք օդակայանում են։ Եթե մինչ այս զույգի բոլոր նկարներում կար փոքրիկ Ռոբերը, ապա այս լուսանկարն այս առումով բացառություն է, քանի որ Ռոբերտը հասկանալիորեն ծնողների հետ չէ այս անգամ։

Սա այն հազվադեպ դեպքերից է, երբ ծնողները փոքրիկ Ռոբերտի հետ չեն։ Նախօրեին Արփին տեղադրել էր իր լուսանկարը՝ առաջարկելով, որ հետևորդները նրան ջերմություն փոխանցեն մեկնաբանությունների միջոցով, իսկ ինքը սիրով կպատասխանի դրանց։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: