Հայտնի երգչուհիներից Մոնիկա Նազարյանը մեծ ուրախությամբ տեղեկացնում է, որ ինքը գալիս է Հայաստան։ Ընդ որում, երգչուհին Հայաստան է գալիս ընտանիքի ամբողջական կազմով, նրա հետ է իր փոքրիկ դստրիկը և ամուսինը։

Մոնիկան օդակայանից ուշագրավ լուսանկար է հրապարակել՝ գրելով․ Դեպի Հայաստան։ Մոնիկայի հետ լուսանկարում են նաև նրա ամուսինն ու աղջիկը՝ Վիկտորիան։ Լուսանկարում նրանք ինքնաթիռի մոտ են կանգնած։

Մոնիկայի դստրիկն արդեն շուրջ երեք ամսական բալիկ է։ Մոնիկան մինչ այս բալիկի լուսանկարները տեղադրելիս ծածկում է փոքրիկ դեմքը։ Օգտատերերի հարցին ի պատասխան՝ Մոնիկան մի առիթով ասել է, որ որևէ հատուկ միտուկ միտում չունի։

Նա բալիկի դեմքը ծածկելը մեկնաբանում է այն հանգամանքով, որ Վիկտորիան դեռ շատ փոքր է։ Մայրիկը խոստովանում է, որ ինքը ցանկանում է բաց դեմքով լուսնկարներ տեղադրել միայն այն ժամանակ, երբ երեխան մի փոքր կմեծանա։