Դավիթ Ամալյանը արցախյան առաջին պшտերազմում մարտնչել է Դnւշման Վարդանի հրամանատարության ներքո՝ երազելով, որ ինքն էլ մի զավակ ունենա ու անունը Վարդան դնի։ Նրա երազանքը կատարվել է․ ծնվել է Վարդան Ամալյանը։

Վարդանն իր բնույթով մտածող ու լուրջ տղա է եղել։ Նա դեռ տասներեք տարեկան պատանի է եղել, որ իր մտքերը թղթին է հանձնել, որն էլ լույս է տեսել առանձին գրքույկով։ Դավիթ Ամալյանը խոստովանում է, որ որդու լրջության չափն առավել նկատել է, երբ Վարդանը զինվոր է դարձել։

Նա նշում է, որ Վարդանի հետ զրուցելիս նա տեսել է հստակ ու կանկրետ նպատակներով մի երիտասարդի, ով աշխարհին դեռ շատ ասելիք ունի։ Սակայն, ցավոք, մենք այդպես էլ ականջալուր չենք լինի այդ ասելիքին։

Վարդանի կյանքի ուղին ընդհատել է արցախյան վերջին պшտերազմը։ Վերջին զրույցը Վարդանը հոր հետ է ունեցել։ Հետահայաց վերլուծություն անելով՝ Դավիթ Ամալյանը եկել է այն եզրակացության, որ Վարդանը զանգել էր վերջին անգամ իր ձայնը լսելու։

Սակայն նույնիսկ վերջին զրույցի ժամանակ նա հորը վստահեցրել է, որ պինդ կանգնած են, անհանգստանալու կարիք չկա։ Դավիթ Ամալյանը պատմում է, որ որդին ընկել է դիպnւկահшրի կրшկոցից․ փшմփուշտ խnցել էր Վարդանի այտը։