«Գոնե մի հատ պիվա տվեք խմենք, էդքան քձիբ մի եղեք, երեք տարի ա՝ թալանում են հերդ ու մերդ երկիրը»

Աշոտ Փաշինյանը, ինչպես օրեր առաջ հայտնի դարձավ, սկսել է աշխատել գինետներից մեկում։ Նրան այս ընթացքում տարբեր մարդիկ հասցրին այցելել ու նկարահանել իրենց խոսակցությունը՝ տեղադրելով համացանց։

Այսօր իր այցելության տեսանյութն է տեղադրել նա Արիանա Հովսեփյանը, ով հայտնի է ընդդիմադիր հայացքներով ու սուր համացանցային հրապարակումներով։ Մոտենալով Ա․ Փաշինյանին՝ Ա․ Հովսեփյանը նրան սկսել է մեղադրել այն բանում, որ նա առանց ամաչելու գարեջուր է վաճառում։

Ա․ Հովսեփյանը սկսել է կատիպուկյանտ և այլ բառերով բնորոշել Ա․ Փաշինյանի հորը, որից հետո Ա․ Փաշինյանը, առանց որևէ խոսք ասելու, մտել է ներս։ Ա․ Հովսեփյանը հետևել է նրան։ Հետո Ա․ Փաշինյանը Ա․ Հովսեփյանին խնդրել է հեռանալ, իսկ եթե ոչ, ապա ինքը ստիպված կլինի ոստիկանություն զանգել՝ հիշեցնելով, որ գտնվում է մասնավոր սեփականության տարածքում։

Ա․ Հովսեփյանը վերջում առաջարկում է իրեն գարեջուր հյուրասիրել, քձիբ չլինել։ Ամբողջական նյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: