Զինվորներն այս օրերին դժվարին վերարժևորման օրեր են ապրում: Նրանք նորովի են գնահատում իրենց կենսագործունեությունը, տեղն ու դերակատարությունը հանրության, հասարակության մեջ: Նրանք նորացված մտածողությամբ են նայում մեր անցյալին, մեր պապերի թողած ժառանգությանը:

Այս մասին են բարձրաձայնում նաև այն բազմաթիվ տեսանյութերը, որոնցում խոսքով հանդես են գալիս պատերազմի թոհուբոհի միջով անցած մեր տղաները: Մի անասելի հուզիչ նյութ է ներկայացվում ստորև, որտեղ հայ զինվորը հանդես է գալիս տոնական կենացով:

Նրա կենացը, բնականաբար, այնքան էլ տոնական չէ: Այն ավելի շատ խոհական ու իմաստուն խոսք է, խոսք, որը ձևավորվել է պատերազմի մղձավանջային իրականության միջով անցնելուց հետո: Զինվորը պատմում է, որ իր հոր հետ հեռախոսազրույցի ժամանակ հայրը շնորհավորել է իր ծնունդը, իր երկրորդ ծնունդը:

Զինվորը միանգամայն համամիտ է իր ծնողի հետ. նա էլ է համարում, որ այսօր ինքն ու իր ընկերներն իսկապես վերածնվել են, այսօր իրենց երկրորդ ծնունդն է: Նա ընկերներին շնորհավորում է այդ առիթով: Տեսանյութը՝ վարը: