Բժիշկ, պրոֆեսոր, հայրենասեր ու մարդասեր Արմեն Մուրադյանը դառնում է 50 տարեկան

Այսօր հանրահայտ բժիշկ Արմեն Մուրադյանի տարեդարձն է։ Նա իր հասուն տարիքի ողջ գործունեությունը նվիրել է հայրնիքի, հայրենակիցների կենսամակարդակը բարձր պահելու, մարդկանց կյանքի որակը լավացնելու, առողջ ու ապահով դարձնելու համար։

Զինվորի տան անունով գործող սոցհարթակում բժշկի ծննդյան օրվա առիթով գրված է․ «Զինվորի տան համահիմնադրի ծննդյան օրն է այսօր։ Բժիշկ, պրոֆեսոր, հայրենասեր ու մարդասեր Արմեն Մուրադյանը 50 տարեկան է դառնում։

Զինվորի տան պատերը վկա են, թե ինչ մասնակցություն ունի Արմեն Մուրադյանը շինարարությունից մինչև ամեն տղայի կյանքի նոր պատմության՝ վիրավորումից հետո-ի պատմության կերտմանը։ Մեկի համար հոգեբան, մյուսի համար՝ կնքահայր, երրորդի համար՝ ընկեր, ընդհանուր առմամբ՝ բոլոր տղաների համար՝ կամավոր ու Զինվորի տան հայրն է պրոֆեսորը։

Ի սրտե շնորհավորում ենք բոլոր զինվորների և ողջ անձնակազմի անունից։ Թող բարին իշխի բազմաթիվ բարի գործերի ծնունդ տվողի կյանքում և ընտանիքում»,- ասվում է շնորհավորական գրառման մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: