Ինչպես հայտնի է, Բաքվում գտնվող մեր տասներեք տղաների նկատմամբ ադրբեջանական կողմը դատավարություն է սկսել։ Այսօր հերթական դատական նիստն է։ Տղաներին uպառնում է շուրջ քսան տարվա ազատազրկում։

Հայկական կողմից ավելի քան երկու տասնյակ իրավապաշտպաններ իրենց պատրաստակամությունն են հայտնել մեկնել Բաքու և զբաղվել մեր տղաների պաշտպանությամբ։

Հայ զինվորականներին դատելու մասին Կարեն Հովհաննիսյանը գրում է հետևյալը․ «Այսօր Բաքվում 13 հայ ռազմագրու են դատում, որոնց մեղադրում են ահաբեկչական գործողությունների մեջ։

Բաքուն, խախտելով բազմաթիվ միջազգային մարդասիրական և ռազմագերիներին վերաբերվող կոնվեցիաներ, վարվում է այնպես, ինչպես սիրտը կամենում է։ Դա անում է նրա համար, քանի որ մենք Բաքվի բռնապետի դեմ և ոչ մի բողոք չենք ներկայացնում որպես ռազմական hանցագործի, ում ուղիղ հրամանով բազմաթիվ ռազմական hանցագործություններ են տեղի ունեցել։

Հիշեցնեմ, որ տղաներին սպասվում է ավելի քան 20 տարի ազատազրկում, կամ ցմшհ բանտարկություն»։