Ժամեր առաջ հայկական պաշտոնական աղբյուրները հայտարարություն հանրայնացրեցին այն մասին, որ արդեն շուրջ երկու ժամից ավել է, ինչ ադրբեջանական կողմը կրակում է։ Ուղղությունը դարձյալ Երասխի ուղղությամբ է։

Մինչ այս հայկական ուժերը վստահաբար հսկում են իրավիճակը, սակայն մեր կողմից նկատվել է մի ուշագրավ հանգամանք։ Մասնավորապես, նկատվել է, որ ադրբեջանական կողմից նախապես վառված կամ էլ հրդեհածին նյութերով են կրակում՝ այդպիսով միտումնավոր հրդեհելով միջսահմանային տարածքի խոտային ծածկույթը։

Նշենք, որ այսօր Ալիևն Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել՝ քննարկելով միջսահմանային իրավիճակը։ Ադրբեջանական սոցհարթակներում ինտենսիվորեն տարածում են գտել այն տեսանյութերը, որոնցում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմի արձակած կրակից հրդեհվում միջսահմանային խոտային ծածկույթը։

Տարածվող տեսանյութերից մեկը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։ Տեսանյութում երևում է, որ հայկական կողմը ինտենսիվ կերպով փորձում է հանգցնել տարածվող կրակը՝ կանխարգելելով դրա ընդարձակումը։