Արսեն Լևոնյանը մեր ժամանակի հետաքրքիր ու ինքնատիպ արտիստներից է, ով հանդես է գալիս միայն այն դեպքում, երբ մատուցվող նյութն իրեն հոգեհարազատ ու ներդաշնակ է համարում։ Արսեն Լևոնյանին վերջերս շատ դժվար էր տեսնելը հանրային հարթակներում կամ նախագծերում։

Երկար պասիվ վիճակից հետո նա ի վերջո հանդես է եկել նորությամբ, սակայն իր մատուցածը ոչ թե դերակատարում է, այլ երգի պրեմիերա։ Դերասանը համագործակցել է Ադամյանի հետ՝ ներկայացնելով «Բաց եմ թողնում» երգը։

Ստեղծագործությունը մատուցվում է ռուսերենով։ Երգի հիմնական մասը կատարում է Ադամյանը, իսկ կրկներգի հատվածը ձայնակցում է Արսեն Լևոնյանը՝ միաժամանակ հանդես գալով նաև մատուցվող հետաքրքրաշարժ տեսահոլովակի մեջ։

Երգի յութուբյան հրապարակման ներքո երգին այսպիսի մեկնաբանություն է կցված․ «Երբեմն սերն այնքան ուժեղ է և միևնույն ժամանակ անօգնական գերակշռող հանգամանքների առջև, որ կարող է ինքն իրեն ոչնչացնել»:

Արսեն Լևոնյանի և Ադամյանի ներկայացրած նոր, հետաքրքիր ստեղծագործության պրեմիերան կարող եք ունկնդրել ստարև կցված նյութի մեջ՝ մեկնաբանություններում թողնելով նաև ձեր կարծիքը։