Բացառիկ դեպք․ Երևանում 53-ամյա կինը երկվորյակ է լույս աշխարհ բերել 12 տարի անպտղությունից հետո․ մանրամասներ

Մերօրյա տխուր, մռայլ ու ցավալի դեպքերի, լուրերի կողքին պայծառ ու կենսատու լուր է հայտնվել համացանցում։ Կինն իր հիսուներեք տարեկան հասակում զույգ բալիկներ է ունեցել։ Դեպքը բացառիկ է նաև նրանով, որ կինը շուրջ տասներկու տարի զավակ չի ունեցել։

Անհավանական հրաշքը կատարվել է Երևանում՝ երևանաբնակ Ռուզաննայի հետ։ Նա հիսուն տարեկանում դիմել է Աստղիկ բժշկական կենտրոն, անցել բուժման որոշակի շրջան, իսկ դրանից հետո տեղի է ունեցել սպասված հրաշքը։

Տասներկու տարվա հույսով սպասում, երբեմն նաև հուսահատության հատուցումը եղել են լույս աշխարհ եկած միանգամից երկու բալիկներ, ովքեր նոր իմաստ են հաղորդել Ռուզաննայի և նրա ամուսնու կյանքին։

Հրաշալի ու սպասված բալիկները լույս աշխարհ են եղել ապրիլի յոթին։ Ռուզաննան համալրել է այն տարիքով կանանց շարքերը, ովքեր կարողացել են երկար տարիների սպասումից հետո մայրանալ։

Այսօր, երբ շատ մայրեր կորցրել են իրենց թանկ զավակներին, ոմանք էլ՝ մինուճարներին, խրախուսելի է Ռուսաննայի օրինակին հետևելը, ինչի նախադեպն այսօր արդեն եղել է և այդ մասին հայտնել է բժիշկ Վահե Տեր-Մինասյանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: