Սիրված դերասան Աղաս Մանուկյանը արդեն մի քանի տարի է, ինչ ամուսնացած է Տաթևիկ Մելիքյանի հետ։

Տաթևիկն ու Աղասն ընտանեկան համատեղ կյանքում երկու բալիկներ են ունեցել, որոնցից մեկը աղջնակ է, մյուսը՝ տղա։

Աղասի և Տաթևիկի առաջնեկը Գոռն է, ով այսօր բոլորում է ծննդյան ութ տարին։ Որդու ծննդյան օրվա առիթով Աղաս Մանուկյանը տեղադրել է նրա լուսանկարներից մեկը և հուզիչ խոսքեր կցել նկարին։

Աղաս Մանուկյանը գրել է հետևյալը․ «Էսօր դարձար 8 տարեկան իմ ախպեր, իմ ամեն ինչ, ուզում եմ կյանքում ոչ մի դժվարություն չունենաս, ունենալուց էլ շատ հեշտ հաղթահարես տղես, լինես առողջ ու հասնես նպատակներիդ, իսկ ես ամեն ինչ կանեմ դրա համար։ Բարով ես ծնվել, գանձս»։

Աղասի շնորհավորական հրապարակմանը միացել են շատ հայտնի, ինչպես նաև անհայտ օգտատերեր՝ Գոռին բազմաթիվ ջերմ շնորհավորական խոսքեր ուղղելով։ Մենք ևս միանում ենք հնչած շնորհավորանքներին։