Արփինե Բեկջանյանը Տետատետ հաղորդման շրջանակներում բացել է փակագծերը՝ պատմելով իր անցած ուղու և դժվարությունների մասին։ Արփինեն վստահեցնում է, որ տարիներ առաջ աստղային կարգավիճակ ունեցող իր ընկերներից շատերն ու ինքն անձամբ ուղղակի դուրս մղվեցին ասպարեզից՝ հայտնվելով դեպրեսային վիճակում։

Արփինեն հիշում է, թե ինչ դժվարություններ է հաղթահարել, ինչպես է մատուցողի և աման լվացողի պարտականություններ կատարել, որպեսզի հասնի իր առջև դրված հստակ նպատակներին։

Արփինեի համար անասելի դժվար է խոստովանել, որ արդեն չորս տարի է, ինչ Ամերիկայում է բնակվում առանց իր որդու, իսկ որդին մոր բացակայության պատճառով հոգեբանական դժվար վիճակում է հայտնվել, նա նույնիսկ մասնագետների օգնության կարիք է ունեցել։

Արփինեն նշում է, որ իր ամենամեծ նպատակը երեխաներին Ամերիկայում լավ կրթությամբ ապահովելն է, որից հետո նրանք կկարողանան ծառայել հայրենիքին։ Արփինեի պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ ստորև կցված նյութի մեջ։