Տիգրանյան Արուսյակը հաճախ անլուրջ է ընկալվել իր հարցազրույցների անցկացման ոճի և բնույթի պատճառով։ Նա բավականին անկեղծ ու լուրջ հարցազրույց է տվել՝ պատմելով իր լուրջ ապրումների ու տեսակետների մասին։

Արոջսը մայրանալուց հետո կարծես ավելի նրբացել ու հանդարտվել է, ավելի հանգիստ է, փոխվել է նրա էներգետիկան ու բնավորությունը։ Արուսը մի շաբաթ ծանր վիճակում է եղել, հետո հաղթահարել է հետծննդաբերական այդ փուլը ևս։

Արուսը շատ է կարևորում հարաբերություններում գիտակցված վարք դրսևորելը, քանի որ ներկայիս տոքսիկ վիճակները անգիտակից վարք ունենալու արդյունքում են առաջացել։ Արուսը զգայուն է երեխաների և առհասարակ մարդկային փոխհարաբերությունների հարցում։

Արուսի կյանքում մեծ է ամուսնու՝ Հարութի դերը, որին Արուսն իր հարցազրույցներից մեկի ժամանակ է հանդիպել։ Հարութը վերցրել է խոսափողը ու ինքն է սկսել հարցազրույց վերցնել Արուսից։ Արուսն իր ու Լիանա Վանոյանի կոնֆլիկի և այլ կարևոր դեպքերի ու իրողությունների մասին ուշագրավ մեկնաբանություններ է արել, որոնք կարող եք դիտել կից։