Արմենչիկի անչափ հուզիչ կատարումը, որը նվիրել է աշխարհի բոլոր մայրերին… Փշաքաղվել կարելի է

Արմենչիկը շարունակում է իր երգերով ու կատարումներով հեռվից հեռու սիրելի ու լսելի մնալ հայ երգասեր հանրության այն հատվածի կողմից, ովքեր սիրում են այս ոճի երաժշտություն։

Արմենչիկի ընտանեկան ավանդույթների, հայկական սովորույթների պահպանման մասին առիթներ եղել են խոսելու։

Երգիչը հաճախ է ցույց տալիս ընտանիքի անդամներից յուրաքանչյուրի կարևորությունը, տեղն ու դերը մարդու կյանքում։ Նա դա ցույց է տալիս ոչ միայն իր քայլերով, այլ նաև կատարումներով։

Երգիչը հանդես է եկել անչափ հուզիչ կատարմամբ, իսկ կատարումը նվիրված է մեր կյանքի ամենից կարևոր ու թանկագին էակներին՝ մայրիկներին։ Կատարելով հոգեմոտ ու հուզառատ երգը՝ Արմենչիկն այն նվիրել է մեր բոլոր մայրիկներին։

Երգը հատկապես վերաիմաստավորվում ու նորովի է ընկալվում մեր օրերի հայացքով։ Արամ Ասատրյանի կատարմամբ հայտնի այս երգը շատերն են հնչեցրել։ Արմենչիկի կատարմամբ հնչող ու մեծ արձագանքների արժանացած ստեղծագործությունը կարող եք ունկնդրել վարը բերված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: