Հայտնի լրագրող, վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի տարեդարձն է։ Արմենը Երևանից է, սովորել է պատմության և ժուռնալիստիկայի բաժիններում։ Սկզբում որպես լրագրող է աշխատել, ապա՝ որպես մեկնաբան։

Արմեն Ճիբուխչյանի տարեդարձի առիթով օգտատերերից Հայկ Թորոյանը գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ հուլիսի 21-ին, մեզանից շատերի կողմից շատ սիրված Արմեն Չիբուխչյանի ծննդյան տարեդարձն է։

Արմենի ամենօրյա կատարած ծանր աշխատանքը գնահատելով, նրա նվիրվածությունը, մտահոգությունը Հայ ժողովրդի, Հայաստանի անկախության պահպանման ուղղությամբ, անգին արժեք ունի, ես իսկապես բավականին շատ եմ հարգում Արմենին, գրեթե միշտ համակարծիք եմ իր հետ և կիսում եմ իր կարծիքը և իր մտահոգություններով մտահոգվում։

Իմ անձնական Շնորհակալությունն եմ ցանկանում հայտնել Արմենի ծնողներին, որ նման զավակ են լույս աշխարհ բերել, ու ցանկանում եմ, որ Արմենը միշտ առողջ լինի։

Երկար տարիների երջանիկ ծննդյան օրեր անցկացնի և գա մի այնպիսի օր, որ թե նա և թե շատերս տեսնենք այնպիսի ապահով Հայաստան, որ մտահոգվելու որևիցե առիթն չլինի։ Շնորհավոր ծնունդդ հարգելի ընկեր Արմեն Չիբուխչյան ջան»։