Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել «Աշխարհազորային կամավորական» և «Հայոց արծիվներ» ջոկատների մարտիկներին․ անասելի հուզիչ կադրեր

Արցախյան վերջին պատերազմը  հերոսությունների բազմաթիվ առիթներ ստեղծեց։ Շատերն ահյրենի սահմանները պաշտպանելիս անօրինակ սխրանքների գնացին։ Նրանք այնպիսի խիզախություններով աչքի ընկան, որոնց մասին դեռ երկար է խոսվելու։

Ա․ Հարությունյանն անձամբ շատ զինծառայողների կամ նրանց ծնողներին բարձր պարգևներ է հանձնել՝ արժրոևելով հայորդիների ցուցաբերած արիությունն ու խիզախությունը։

Թվով 23 մարտիկներ արժանացել են 1-ին և 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանների, 51-ը՝ «Արիության համար» և 103-ը՝ «Մարտական ծառայության» մեդալների։

Ցավոք, աշխարհազորայիններից մի քանիսին պետական բարձր պարգևները շնորհվել են հետմահու։

Պարգևատրման պաշտոնական արարողությանը ներկա են եղել ջոկատների հրամանատարներ, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Սուրեն Բաղդասարյանը և միջոցառման ժամանակ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած պահեստազորի գնդապետ Խաչիկ Ասրյանը։

Ներկա են եղել նաև պատերազմին մասնակցած կամավորականներ, հետմահու պարգևատրված աշխարհազորայինների հարազատներ, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական և այլ պաշտոնատար կամ ռազմական գործի ներկայացուցիչներ։ Կադրերն այնքան հուզիչ ու խոսուն են, որ խոսքերն ավելորդ են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: