Ավերված հազարավոր շինություններ, հարյուրավոր տուժածներ, 70 զոհ. ահա թե ինչ հետևանքներ է ունեցել ուժգին քամին

Ամերիկայի մի քանի մարդաշատ նահանգներում հզոր տորնադոներ են գրանցվել նախօրեին, ինչի պատճառով Ջո Բայդենը այդ բնակավայրերում արտակարգ դրություն հայտարարելու որոշում է կայացրել։

Հայտնի է, որ կորուստները հատկապես շատ են Կենտուկիում կոչվող նահանգում, որտեղ մահացած մարդկանց թիվը հասել է յոթանասունի, սակայն չի բացառվում, որ նրանց թիվն առաջիկայում կանցնի հարյուր սահմանը։

Զոհերը հատկապես շատ են Մեյֆիլդի հայտնի մոմերի գործարանում, որտեղ հարյուր մարդ է աշխատելիս եղել, երբ քամու պատճառով շենքը փլուզվել է։ Միայն քառասուն աշխատակից է կարողացել դուրս գալ փլված շենքից։

Գործարանի շենքն ամբողջովին փլուզված է։ Խաթարվել է տեղի տրանսպորտային համակարգը։ Հոփքինս բնակավայրում նույնիսկ քամին ընթացող գնացքը դուրս է նետել ռելսերից՝ դառնալով վթարի պատճառ։ Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրաէներգիայի և ջրի։

Վնասվել են կոմունալ և այլ կենսական ծառայություններ մատուցող շինություններ։ Փլուզվող տանիքների, շինությունների պատճառով շատերը զոհվել են, իսկ ոմանք էլ դեռ անհետ կորած են համարվում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: