Սոնա Ռուբենյանն իր անսպասելի և անակնկալ նշանադրության կադրերից բացի մեծ ոգևորությամբ հանրայնացնում է իր ընկերների մասնակցությամբ զվարճալի կադրեր, որոնք նա անձամբ է հասցրել ֆիքսել՝ շրջելով ընկերների սեղանների մոտով։

Սոնան նոր կադրեր է տեղադրել իր նշանադրության արարողությունից, որտեղ երևում է, թե ինչպես են միասին երգում Ավետ Բարսեղյանն ու Գարիկը։ Նրան երգում են «Այսօրվա հարսանիքը» սկսվածքով հայտնի երգը՝ մի քիչ փոփոխված տարբերակով։

Ընկերների ուրախության այս պահը նկարահանելով՝ Սոնան ասում է, որ իրենց հաջորդ հիթը հենց այդ երգն է լինելու, իսկ Գարիկը միանշանակ հաստատում է Սոնայի ասածի հավաստիությունը։ Որպես տեսանյութի տրամաբանական ու սիմվոլիկ ավարտ՝ Սոնան ցույց է տալիս իր նշանադրության մատանին։

Սոնայի անակնկալներով լի նշանադրության ժամանակ ընկերների կատարած ուրախ երգը ներկայացնող նյութը, որն իր սոցհարթակում տեղադրել է անձմամբ երգչուհին, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։