«Աստված պահապան լինի մեր ընտանիքներին.» Լիլուի ընտանիքում նոր համալրում է եղել. լուսանկարներ

Լիլուն մի քանի տարի է, ինչ անձնական հանգամանքների բերումով ապրում է ԱՄՆ-ում: Ամուսնանալն է եղել Լիլուի տեղափոխման պատճառը: Լիլուն հաճախ է սոցհարթակներում պատմում իր ընտանեկան առօրյայի մասին:

Նա հաճախ է հրապարակում իր առաջնեկի՝ տղայի լուսանկարները, վիդիոներ նրա մասին: Վերջերս Լիլուի ընտանիքը հանալրվել է ևս մեկ բալիկով:

Այս անգամ բալիկն աղջիկ է: Դեռ ամռանը երգչուհին հրապարակել էր այն դրվագը, որտեղ երևում է, թե ինչպես է զույգը հուզվում աղջիկ ունենալու համար:

Եվ ահա սպասված բալիկը լույս աշխարհ է եկել: Լիլուն հրապարակել է դստրիկի լուսանկարները՝ նշելով, որ նրան Մարիա են անվանել:

Իր հրապարակումներից մեկում Լիլուն նաև նշել է, որ Մարիա նշանակում է օրհնություն: Նա դստեր լուսանկարը հրապարակելով՝ դստեր և իրենց ընտանիքի կողմից շնորհավորել է բոլորի Սուրբ Ծնունդը:

Մեկ այլ առիթով էլ Լիլուն հրապարակել է նաև ընտանիքի ամբողջական կազմով լուսանկարը՝ ամուսնու, որդու և նորածին դստրիկի հետ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: