Առատ անձրևը շատ մեծ վնաս է հասցրել էլեկտրոնիկայի խանութին․ մանրամասներ և լուսանկարներ

Երեկվա տեղատարափ ու աննախադեպ անձրևը երևանյան մի շարք վայրերում արտակարգ իրավիճակի պատճառ է դարձել։ Որոշ վայրերում մարդիկ գումարային շատ մեծ կորուստներ են կրել։

Նմանօրինակ կորուստներ կրած անձանցից մեկն էլ Արմենն է, որ էլեկտրոնիկայի խանութ ունի։ Նա իր կնոջ հետ խանութում է եղել, երբ սկսվել է անձրևը։ Նրանք ոչ միայն չեն հասցրել դուրս հանել խանութի գույքը, այլ նաև մեծ դժվարությամբ են իրենք կարողացել դուրս գալ։

Խանութի դուռը փակվել է և ներսից Արմենն ու կինը կարողացել են դուրս գալ պատուհանի ապակին կոտրելուց հետո միայն։ Քաղաքապետարան դիմած տուժողներն ուղղորդվել են Վիոլյա ջուր։

Նրանք փորձել են կապ հաստատել Վիոլյա Ջուր կազմակերպության հետ, սակայն նրանցից անորոշ պատասխան են ստացել։

Նրանց օգնել են Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները։ Նրանց օգնությամբ խանութի միջից դուրս է բերվել ըստ պաշտոնական տեղեկատվության մոտ տասը տոննա ջուր։ Սելավատարները չեն հասցրել կլանել հոսող ջուրը

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: