«Առաջին հերթին դպրոցական դասագրքերից հանել պատմություն, մասնավորապես Հայոց պատմություն առարկան, քանի որ․․․»

Մարինե Ալեքսանյանը գրում է․ «Քանի որ պողպատե մանդատն ու Ֆեմիդայի արձանը հանձնված են, ժամանակն է փոխանցելու նաև Դպրության աստծո՝ Տիրի արձանիկը և գործի անցնելու՝ կրթական «բարեփոխումներ» իրականացնելու համար․

Առաջին հերթին դպրոցական դասագրքերից հանել պատմություն, մասնավորապես Հայոց պատմություն առարկան, քանի որ այն փաստերն ամրագրելու ու սերունդներին փոխանցելու «զզվելի» հատկություն ունի և հետագայում հարցեր կարող է առաջացնել, փոխարենը կարելի է դպրոց ներմուծել տոլերանտություն առարկան՝ չէ՞ որ մենք այն բացառիկ երկիրն ենք, որը շատ համբերատար ընդունեց, օրինակ, նահատակված զինծառայողների մասունքները դիահերձարանի հատակին լցված լինելը․․․

Հայոց լեզու և գրականություն առարկաները նույնպես վերանայման կարիք ունեն, թեև բավականին «հղկվել» են, բայց դե անգամ 5-6-րդ դասարաններում Թումանյանի մի քանի ոտանավոր սովորելը մեզ համար մեծ ճոխություն է․․․

Ախր տնաշեն Թումանյանն անգամ իր ամենապարզ տողերով տիեզերական ճշմարտություններ է կարողանում փոխանցել։ Բուհերի ծրագրից պարտադիր հանել տնտեսագիտությունը, քանի որ մեր մեկնարկից սկսված՝ տնտեսագիտական նոր ուղղությունները դեռ գրավոր ամրագրում չեն ստացել, իսկ դրանք բանավոր կերպող փոխանցողն ուղղակի ֆիզիկապես չի հասցնի լինել բոլոր բուհերում․․․ սկզբի համար՝ էսքանը հերիք է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: