Հանրահայտ ու սիրված երգիչներից Սևակ Ամրոյանը երբևէ իր անձնական կյանքի մասին չի խոսել, չի պատասխանել անձնական տիրույթին վերաբերող որևէ հարցի՝ այն պահելով թանձր վարագույրի ներքո։

Միայն ամիսներ առաջ նա ակնարկել էր այն մասին, որ ունի ընկերուհի, ով իր մշտական ուղեկիցն է։ Շատերը Սևակի տեղադրած ակնարկային լուսանկարից փորձեցին գուշակություններ անել՝ բացահայտելով Սևակի կողակցին։

Ամեն դեպքում, բոլորի կանխագուշակությունները այնքան էլ արդարացված չէին, քանի որ մարդկանց նշած տարբերակներից և ոչ մեկն էլ իրականության չէր համապատասխանում։

Այսօր ի վերջո երգիչը ամուսնանում է՝ առանց դարձյալ նախապես խոսելու այդ մասին։ Սևակի հարսանեկան առաջին կադրերն արդեն իսկ հասանելի են համացանցային տիրույթում։

Պարզվում է՝ Սևակի սիրելին չքնաղ գեղեցկուհի է, ով, սակայն, այնքան էլ հայտնի չէ հանրային լայն շրջանակներին։ Սևակի հարսանեկան արարողությունը կազմակերպված է հայկական ավանդական հարսանեկան արարողակարգին հավատարիմ։

Սևակի հարսանեկան առաջին կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։