Առանց պատերազմ որևէ սմ հողակտոր տալուն միևնույն է հաջորդելու էր պատերազմով ավելի մեծ տարածքներ գրավելու Ալիևյան և նրան поддержка հանդիսացող չարիքների անհագուրդ տենչանքը

Ռեգինա Պրազյանը գրում է․ «Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած հեղափոխությունը Սերժիզմից և Քոչիզմի մնացորդների ճիրաններից երկրի ու ժողովրդի ազատագրումը չէր միայն։ Այդքան շատ շեշտվող թավշյա բառը կարևոր բանալի է հետոյի դռները բացելու համար։ Միգուցե չեք պատկերացնում, կամ ինչ-որ տեղ չեք ընկալում, թե տեղի ունեցածը ինչ մեծ դեր ունի և որքան մեծ դեր է ունենալու մեր երկրի ու ժողովրդի ներկայի, վտանգով լի ներկայից մեկ քայլ հետոյի, բայց այնուամենայնիվ լավ ու լուսավոր ապագայի համար։

Ժողովրդավար Հայաստանում խոսքի ազատությունը այն երկար ժամանակ չունեցողների մոտ թյուրըմբռնման առարկա էր հանդիսանում։ Երբեմն խոսքի ազատությանը և առհասարակ ազատությանը որպես «հոմանիշ» փոխարինում էին չափն ու սահմանը անցնելը, սանձարձակ ու լկտի պահվածքը, հրահանգված հայհnյանք հնչեցնելը, հանուն սեփական շահի ու գրպանի այլոց անվան հետ խաղալը։ Ոչ միայն վստահ եմ, այլ նաև հաստատ գիտեմ, որ ուրիշի ձեռքին խամաճիկ դարձած այդ դերակատարները այսօր շատ ուրախ են ու երջանիկ, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքացու օր։

Հոգու խորքում իրենք շնորհակալ են բոլոր նրանցից ովքեր ունեցել են իրենց ներդրումը և դերակատարությունը ՀՀ քաղաքացու ազատ, անկախ, առավել պաշտպանված լինելու մեջ։ Պաշտպանված բառից հետո առաջինը ուզում եք ընդհատել մեր ու մեր երկրի անվտանգությանը վերաբերվող հարցերով, իսկ ես ուզում եմ հուշել, որ որքան էլ երկար Սերժենք ձգեին «խաղաղության» ձգանը միևնույն է պատերազմը անխուսափելի էր լինելու ամենատարբեր ու ամենավատ սցենարներով։ Առանց պատերազմ որևէ սմ հողակտոր տալուն միևնույն է հաջորդելու էր պատերազմով ավելի մեծ տարածքներ գրավելու Ալիևյան և նրան поддержка հանդիսացող չարիքների անհագուրդ տենչանքը։

Հայաստանին և ՀՀ իշխանություններին այսօր այլ աչքով են նայում այն երկրները, որոնց կարիքը կարող ենք ունենալ հատկապես վտանգի պարագայում։ Ժողովրդավարության հաստատումը և արմատացումը մեր երկրում կարող է մեր փրկության առհավատչյան լինել։ Գնահատեք խնդրում եմ այն ինչ ունենք մենք։ Թշնшմի ժողովուրդները հոգեպես պարտված են, երբ մտածում են, թե որքան ազատ ենք մենք մեր երկրում և որքան ամուր են իրենց կապանքները կապված իրենց իշխանությունների արյունոտ ձեռքերով։

Ջերմորեն ուզում եմ շնորհավորել բոլորիդ։ Եղեք միշտ հայրենատեր ու հայրենանվեր։ Մենք ենք տերը մեր երկրի, մեր ու մեր իրավունքների։ Եկեք ամուր պահենք ու փայփայենք այն ինչ ունենք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: