Գեմաֆին Գասպարյանը գրում է․ «Հարգելի ՔՊ անդամներ, համակիրներ և ակտիվիստներ (ոչ բոլորին է ուղղված)։

էյֆորիան, ինչպես հուսահատությունը, վատ խորհրդատուներ են՝ առանց մեծամտության արտահայտվեք քաղաքական հակառակորդների և նրանց ընտրողների վերաբերյալ, չէ որ վարչապետն էլ համերաշխության կոչ հնչեցրեց և պատրաստակամություն հայտնեց լայն կոնսոլիդացիա ձևավորել:

Հայաստանի առջև ծառացած խնդիրները ոչ մի տեղ չեն կորել, ավելին, այն դադարը, որ կար ընտրական գործընթացի առիթով՝ ավարտվեց, մի էժանացրեք էն վստահությունը, որ մեծահոգաբար ՀՀ քաղաքացիները ևս մեկ անգամ տվեցին, էդ պատասխանատվություն է, որ կրկնակի ընկավ ձեր վրա:

Հասկանում եմ, որ տարիներ շարունակ շատերդ եղել եք թիրախ (լսելով չգիտեմ) ու նաև հասկանում եմ, որ նորմալ-մարդկային է այս լարումներից հետո թեթևացած ուրախանալը, բայց հավասարակշիռ, ինչու ոչ, մեծահոգաբար գործելը ցանկացած կառավարող ուժի հաղթաթուղթն է՝ դուք բոլոր ՀՀ քաղաքացիների համար եք պատասխանատու:

Օրենքի գերակայությունը էս վերոգրյալին չի հակասում մի միլիմետր՝ պատիժը ըստ արարքի: Բարին մեր հետ, մեզ նաև հաջողությունը չի խանգարի»: