Այսօրվա խոսակցությունների թեման Հ․ Մխիթարյանն ու նրա հայտարարությունն է։ Լրագրող Վաչիկ Գրիգորյանը, անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի այսօրվա հայտարարությանն ու դրա շուրջ ծավալված խոսակցություններին, հորդորում է հարցին նայել այլ՝ թիմային գաղափարի տեսանկյունից։

Վաչիկ Գրիգորյանն իր սոցհարթակում գրում է հետևյալը․ «Առանց Հենոյի մենք հաղթել ենք, ու էլի կհաղթենք, հուսամ Կապարոսն է այդպես ճիշտ գտել, իսկ ես վստահում եմ Կապարոսին ու մեր տղերքին:

Մնացածը Հենոյի կամ ՀՖՖ-ի խնդիրն է, մենք վերջապես թիմ ունենք, որտեղ անհատները երկրորդ պլանում են, պետք չի որևէ մեկին աuտվածացնել, ու սա նաև Կապարոսի մոտեցումն է, որը հարգում եմ:

Հենոյից բացի լիքը խաղացողներ կան, որ արժանի են ընտրանու կազմում տեղ ունենալ, թե ով ինչ պատճառով չի հայտնվել երկրորդական է, կարևորը թիմը հաղթի, ինչպես Ֆրանսիան առանց Բենզեմայի: Թեթև տարեք»,- իր միտքը եզրափակում է լրագրող Վաչիկ Գրիգորյանը։