Վահե Աղաջանյանը, անդրադառնալով վարկերով ու ապառիկ վերցվող ապրանքների առատությանը, ինչպես նաև սահմանաին գոտու նկատմամբ քաղաքացիական պատասխանատվության աստիճանին, իր հարթակում գրում է հետևյալը․

«Ապառիկով վերջին մոդելի iPhone առնող ու հետո 3 տարի իր հացից կտրելով էտ iPhone-ի փողը փակվող ցուցամոլ ժողովրդին, իհարկե, պետք չի սահմաններից պատմել, դիրքերի վիճակ ներկայացնել, ցույց տալ, բացատրել, թե դա հենց իր համար ինչ է նշանակում։

Մարդկանց այդ շերտը վաղուց ապացուցել է, որ իրեն դա չի հետաքրքրում, օրվա լափը լինի, լափեն, օրվա խրախճանքը լինի, վայելեն, սա է։ Ցուցամոլությունը մտած է այս ժողովրդի արյան մեջ։ Պետք է բուժել, տարբերակ չկա։

Հ․ Գ ապառիկով iPhone-ը ընդամենը օրինակ է, դուք ձեր շրջապատում, վստահ եմ, ավելի խոսուն օրինակներ ունեք։

Հ․ Գ․ Գ 1 տարվա մեջ 4 տրիլիոն դրամ խաղադրույք կատարող ու տուն-տեղ կորցնող ժողովրդին եկել ինչ ես բացատրում»,- խոսքը եզրափակում է Վահե Աղաջանյանը։