Աշխարհահռչակ այս երաժիշտն այսօր դառնում է 49 տարեկան․ նրա ծնողները հայ են․ կարո՞ղ եք ասել, թե ով է նկարում

Այսօր աշխարհահռչակ երաժիշտ Ջոն Դոլմայանի տարեդարձն է։ Երաժիշտը բոլորում է ծննդյան 49 տարին։ Ջոնը լույս աշխարհ է եկել Բեյրութում։ Նա հինգ տարեկան էր, երբ Լիբանանում սկսվում են քաղաքացիական պատերազմներ։

Ջոնի ծնողները Տորոնտո, ապա Լոս Անջելես են տեղափոխվում։ Այստեղ Ջոնը ստանում է դպրոցական ու երաժշտական կրթություն։ Դեռ երկու տարեկան հասակում հարվածային գործիքների նկատմամբ սեր ու հետաքրքրություն դրսևորած Ջոնը տասնհինգ տարեկանում արդեն նվագում է։

Երաժշտի նվագելու ոճն այնքան ինքնատիպ ու յուրօրինակ է, որ այն իր ազդեցությունն է թողել թողել թմբկահարների նոր սերնդի վրա։ Հանրահայտ հայ երաժիշտը բոլոր ժամանակների թոփ 200 Hard Rock + Metal հարվածային գործիքներ նվագողների ցանկում 33-րդն է։

Ջոնը System of a Down հանրահայտ խմբին միացավ 1997 թվականին, երբ խմբի թմբկահար Խաչատրյան Էնդին ձեռքի վնասվածք ստացավ ու լքեց խումբը։ Ջոնը ժամանակին ճանաչվել է աշխարհի լավագույն թմբկահարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: