«Անպատասխանատու հերթական դրսևորումներով է փորձում հանդես գալ Էդմոն Մարուքյանը»

Հարութ Ուլոյանը գրում է․ «Մարուքյանի հերթական «3-րդ ճանապարհը»։ Այս օրերին ամենաօրիգինալ, անպատասխանատու հերթական դրսևորումներով է փորձում հանդես գալ Էդմոն Մարուքյանը:

Փորձելով գեղեցիկ տեղավորվել «3-րդ ճանապարհի» տրամաբանության մեջ ու մեկնաբանելով «նախկիններ» ու «ներկաներ» փոխհրաձգությունը, Մարուքյանը հայտարարում է, թե եթե պիտի հանձելով լուծեիք հարցը` շուտ հանձնեիք, եթե չպիտի հանձնեիք` զարգացնեիք:

Ավելին, Մարուքյանը նաև հայտարարում է, որ միայն փորձագիտական մակարդակով էին մարդիկ տեղյակ բանակցությունների մասին, իսկ մեծամասնությունը վստահ էր, որ աջանորդվում ենք անզիջողականությամբ, փոխզիջողականության մասին բոլոր խոսակցություններն էլ հերքվում էին:

Եթե նման մտքեր հայտարարի հասարակ քաղաքացին, դա ինչ-որ տեղ հասկանալի կլինի, բայց երբ նման մտքեր է հայտարարում քաղաքական գործիչը, այն էլ` ԱԺ խմբակցության ղեկավարը, ապա նման հայտարարությունները, էժանագին դեմագոգիայից բացի, այլ կերպ հնարավոր չի ընկալել:

Ինչ է ստացվում: Մարդը, ըստ էության, խոստովանում է, որ տեսակետ չուներ Արցախի հարցի լուծման վերաբերյալ. հանձնում էիք` հանձնեիք, պահում էիք` զարգացնեիք, ինչով և փորձում է հասարակական տրամադրությունները բավարարող «չեզոք» գիծ տանել»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: