Անչափ ցավալի․ կյանքից վաղաժամ հեռացել է հայտնի ու սիրված հաղորդավարը․ մահվան պատճառի և այլ մանրամասների մասին

Այսօր հայտնի է դարձել, որ Ամերիկայում իր մահկանացուն է կնքել հանրահայտ ու շատերի կողմից սիրելի հաղորդավար, շոումեն Գևորգ Եղիազարյանը, ով արդեն մի քանի տարի է, ինչ ապաստանել էր ամերիկյան միջավայրում։

Հայտնի հաղորդավարը կյանքին հրաժեշտ է տվել բավականին երիտասարդ տարիքում․ նա ընդամենը քառասունյոթ տարեկան է եղել։

Գևորգի անժամանակ մահվան պատճառների մասին խոսել է նրա ընկերը՝ ասելով, որ պատճառը սրտի կաթվածն է եղել։

Հայ բազմաթիվ հայտնի անհատներ իրենց մեծ ափսոսանքը, զարմանքն ու ցավն են հայտնել սիրելի հարազատի անժամանակ մահվան կապակցությամբ՝ հրապարակելով իրենց լուսանկարները Գևորգի հետ, հիշելով միասին անցկացրած լավ ժամանակները։

Գևորգի հետ լուսանկար է տեղադրել նաև Սփյուռքի ներկայացուցիչներից Զարեհ Սինանյանը՝ ևս ափսոսանք հայտնելով մտերիմ մարդու մահվան առիթով։

Դիանա Գրիգորյանը գրել է հետևյալը․ «Տեր Աստված գթա՜ Մեզ, լավ էս ինչ փուչ կյանք ա, էս ինչ դատարկ, էս ինչ սուտ, էս ինչ ա։ Գևորգ ջան ախ չգիտեմ, պապանձվել եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: