Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է Հասմիկ Կիրակոսյանը։ Այս ցավալի կորստի առիթով պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրում է․ «Գյումրիի կոլորիտներից մեկն էլ գնաց, անկոտրում Հասմիկ Կիրակոսյան ջան, որքան ուժ ու եռանդ ուներ իր մեջ այս կինը։

Ուղիղ 19 տարի առաջ մի հարցազրույցի ժամանակ տիկին Հասմիկը մի բան պատմեց, որ մինչ օրս մեխվել է ուղեղումս ու լիովին բնորոշում է մեր պարտությունների խորքային պատճառները։ 2002 թվականն էր, մեկնարկել էր Լինսի հիմնադրամով հսկայածավալ բնակարանաշինության ծրագիրը։

Տիկին Հասմիկը մարզպետարանի պաշտոնյա էր, միասին շինհրապարակ գնացինք, դիտարկում էինք աշխատանքը, այդ օրերին շինղեկերից մեկին հեռացրել էին աշխատանքից, բացահայտել շինարարության ընթացքում խախտումներ, շինանյութի պակասուրդ եւ այլն։ Տիկին Հասմիկը զայրույթի ու ցшվի մեջ, իր կոլորիտային ոճով ասաց.

«Ախր էս մարդիկ չեն խրատվում, երկրաշարժի ժամանակ ամբողջ ընտանիքը կորցրել էր, 3 երեխեքն ու կինը հենց իր աշխղեկությամբ կառուցված խորհրդային անորակ բարձրահարկի փլատակների տակ էին մնացել ու հիմա էլի գողանում է, էլի խաբում արմատուրան բարակ է քցում, ցեմենտը գողանում է, ինճղ անխիղճ են, սրանց գնդшկահшրելն էլ քիչ է…»

էհ տիկին Հասմիկ ջան, չենք խրատվում ոչ մի կերպ»։