«Աննկարագրելի գեղեցկություն»․ Մերի Մակարյանի նոր լուսանկարը

Ժամանակին, երբ Մերին դեռ Հայաստանում էր ապրում, բավականին ակտիվ ու աշխույժ կյանքով էր ապրում՝ զբաղվելով իր մասնագիտությամբ։ Հայաստանից հեռու Մերին դարձյալ ակտիվ է, սակայն նա նվիրվել է ընտանիքին և ակտիվությունն էլ ընտանիքին է տրամադրում։

Մերին Հայաստանում ամենից պահանջված դերասանուհիներից էր, սակայն ընտանիք կազմելուց հետո արդեն դերասանական գործունեություն չի ծավալել։

Մերին տարբեր առիթներով խոստովանել է, որ ամուսինը բավականին պահպանողական ու խիստ է․ նա նույնիսկ որոշ սահմանափակումներ է դրել իրենց դեռևս միակ դստեր լուսանկարները հանրայնացնելու հարցում։

Մերին վերջին ժամանակահատվածում որոշակի պասիվություն է դրսևորել։ Նա նախկինի համեմատ ավելի սակավ է հրապարակումներ կամ տեսանյութեր տեղադրում։

Մերիի տեղադրած վերջին կադրում նա ամբողջովին սևի մեջ է, իսկ մազերը երկարացրել է՝ դրանց շքեղ տեսք հաղորդելով։ Մերիի կերպարը ամբողջական է դարձրել նրա թույլ և մեղմ շփարը, որն ընդգծում է դերասանուհու դիմագծերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: