Դովլաթյան Աննան ու Աղաջանյան Դավիթն այսօր ունեն նշելու յուրահատուկ առիթ, քանի որ երեք տարի առաջ այս օրը զույգն ամուսնացել է։ Չնայած զույգի ընտանիքն ընդամենը երեք տարեկան է, սակայն նրանց միասնությունն արդեն տասը երկարամյա տարիների պատմություն ունի։

Դավիթն ու Աննան իրենց ամառային հանգիստի մի մասն անց են կացրել Մալդիվներում։ Այստեղից նրանք սիրառատ ու ռոմանտիկ լուսանկարային կադրեր են հանրային տիրույթում հասանելի դարձնում։

Որքան էլ զարմանալի է, այս անգամ զույգի անբաժան ուղեկիցը, առաջնեկ բալիկն իրենց հետ չի հանգստի վայրում։

Մեկամյակը շաբաթներ առաջ բոլորած Կարինան այս անգամ ծնողների հետ չէ, չնայած որ Աննան սկզբունքորեն մշտապես դսերտն իր կողքին էր պահում։

Յոթ տարի ընկերություն արած, երեք տարի ամուսնական կապերով կապված ու միասին ապրող ամուսինները, որ մեկ բալիկ են ունեցել այս ընթացքում, այսօր ջերմ շնորհավորական խոսքեր են ուղղել իրար։