Էրիկ Աբրահամյանը ծնվել է 2001թ նոյեմբերի երկուսին: Նա ժամկետային զինծառայող էր, ով զորակոչվել էր բանակ 2019 թվականին: Էրիկին ճանաչողները գիտեն նրան որպես ազնվագույն ու պայծառ երիտասարդի:

Դեռևս դպրոցական տարիներին Էրիկը հետաքրքրվել է սպորտով, հաճախել ֆուտբոլի, ըմբշամարտի և այլ տեսակի սպորտաձևերի: Նա աչքի է ընկել ճկունությամբ ու ակտիվությամբ: Անավարտ թողնելով ուսումը՝ Էրիկը զորակոչվել է բանակ, որտեղ էլ ծառայել է որպես hրետանավոր:

Նա իր զինծառայությունն անց է կացրել արցախյան Մարտունու զորամասերից մեկում: Արցախյան վերջին պшտերազմի ընթացքում զինվորը եղել է Աղդամի 146 դիրքում, որը հակառակորդից գտնվում էր 50 մետր հեռավորության վրա։

Էրիկի դիպուկ նշանառությունների շնորհիվ հաջողվել է nչնչшցնել հակառակորդի մեծ քանակությամբ տեխնիկա ու մարդկային ուժ: Նա պարբերաբար կապի է դուրս եկել ծնողների հետ և պատմել իր սխրանքների մասին:

Էրիկի վերջին հեռախոսազրույցը հենց նրա ծննդյան օրն է եղել՝ նոյեմբերի երկուսին՝ մորն ասելով. «Մամ ջան, ամեն ինչ լավա լավ մնացեք հետո կզանգեմ»: Հետո հայտնի է դարձել, որ նա զnհվել է նոյեմբերի երեքին: