Արման Ղազարյանը մերօրյա հերոսներից է, ով ժամկետային զինծառայող էր և իր ծառայությունն անց էր կացնում Մատաղիսում:

Արմանը ծնունդով Արարատի մարզ Ուրցաձոր գյուղից էր: Արմանն ընդամենը տասնինը տարեկան էր:

Նա իր ծառայության ընթացքում Կրտսեր սերժանտի կոչում է ստացել, ապա նշանակվել է ջոկի ավագ: Արմանը լուրջ հաջողություններ ուներ նաև սպորտի ոլորտում:

Նա բազմաթիվ շնորհակալագրերի ու շքանշանների: Արմանից ծնողները շուրջ ութսունհինգ օր լուր չեն ունեցել:

Նրանք իրենց զինվոր որդու հետ վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել սեպտեմբերի քսանվեցին, իսկ հետո հավատով ու հույսով սպասել են, որ որդին կգա ողջ և առողջ, նրանք հուսացել են, որ իրենց զավակը նահանջած կլինի, փրկված կլինի, սակայն, ցավոք, ծնողների հույսերը չեն արդարացել:

Պարզվել է, որ Արմանը անմահացել է հենց սեպտեմբերի քսանյոթին: Մինչ զnհվելը քաջարի զինվորը կարողացել է nչնչացնել շուրջ հարյուր թշնшմի՝ անառիկ պահելով իրեն վստահված դիրքը: