Անժո փչի, փչի Անժո․ դերասանուհի Անժելա Սարգսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Հանրահայտ դերասանուհի Անժելա Սարգսյանը նշում է ծննդյան երեսունիննամյա տարեդարձը։ Անժելան ծնունդով Երևանից է։ Նա սովորել է ռադիոֆիզիկայի ֆակուլտետում, սակայն որպես գործունեության ոլորտ ընտրել է բոլորովին այլ հարթակ։

Բարձրագույն ուսումնառությունից հետո Անժելան սկսել է աշխատել թատրոններում որպես դերասանուհի, նկարահանվել ֆիլմերում, հեռուստատեսային տարատեսակ նախագծերում, որոնց մի մասն էլ՝ հումորային։

Հենց հեռուստատեսությունն էլ Անժելային հայտնիություն է բերում։ Սակայն դերասանուհու անձնական կյանքն այնքան էլ հարթ չի ընթանում։ Նրա անվան շուրջ ծավալվում են անախորժ խոսակցություններ, ինչի պատճառով էլ շուտով բաժանվում է ամուսնուց։

Անժելան միառժամանակ եթերային նկարահանումների հրավերներ չի ստանում, ապրում է Ամերիկայում, ապա վերսկսում է զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Նա մեկ աղջիկ ունի, ով արդեն բավականին հասուն է։

Դերասանուհու ծննդյան օրվա առիթով ընկերները նրան ուրախացրել են իրենց ներկայությամբ։ Ստորև կցված նյութի մեջ երևում է, թե Անժելան ինչպես է փչում իր ծննդյան տորթի մոմերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: