«Երազ» այգում նախօրեին կատարված դեպքը ցնցել է շատերին։ Հընթացս պարզ դարձավ, որ բարձրությունից ընկած ու մահացած քաղաքացին հենց զիփլայնի հիմնադիրն է եղել։ Նրա մահվան մասին «Երազ» այգու սոցհարթակում գրված է․

«Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, այցելուներ. «Երազ» այգու ամբողջ անձնակազմի կողմից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում մեր սիրելի գործընկեր Հայկի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին՝ Հայկի վաղաժամ մահվան կապակցությամբ։

Հայկի հետ սկսվեց մեր համագործակցությունը մեկ տարի առաջ, երբ նա ցանկություն հայտնեց այգու տարածքում հիմնել զիպլայն ատրակցիոնը: Երեկ երեկոյան աշխատանքի վայրում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով մենք կորցրինք մեր ընկերոջը։

Անասելի ծանր և դժվար է սփոփանքի խոսքեր գտնելը: Հայկը հրաշալի գործընկեր էր, իր գործի պրոֆեսիոնալը, բարի, մեծահոգի ու շատ լավ մարդ։ Կորուստն անդառնալի է։ Ուժ, կորով և համբերություն մեր ընկերոջ ընտանիքին,- այսպես է ավարտվում Հայկի մահվան առիթով գրված ցավակցական հրապարակումը։