Անահիտ Սիմոնյանի և որդու շքեղ ու գունագեղ հանգիստը Մայամիում․ լուսանկարներ

Հանրաճանաչ երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը հետտոնական օրերը որոշել է Մայամիում անցկացնել՝ լիարժեք վայելելով հանգիստը սիրելի ու միակ զավակի՝ Արմանի հետ։ Նրանք արդեն մի քանի օր է, ինչ վայելում են Մայամիի ջերմ արևն ու ջուրը։

Անահիտը հանգստյան հագեցած առօրյայից գեղեցիկ կադրեր է հրապարակում իր հարթակում, որոնցից երևում է, որ մայր ու որդի միասին շատ լավ են իրենց զգում։ Նկատելի է, որ Անահիտը ջանում է Արմանին տալ այն ամենը, ինչը կօգնի տղային հաղթահարել կարոտը հոր նկատմամբ։

Արմանի դեմքի ժպիտից ու լիաթոք ուրախությունից հասկանալի է, որ Անահիտին որոշակիորեն հաջողվում է տղային կտրել հայրական բացակայության մասին տխուր մտքերից։ Նրանք իրենց օրինակով նաև ցույց են տալիս, թե ինչպես կարել է շարունակել կյանքը, երբ մեծ դժբախտության միջով ես անցել։

Նկատենք, որ Անահիտը բավականին ուժեղ և ամուր անհատ է, որին հաջողվում է ոչ միայն ապրել, այլ նաև ապրեցնել որդուն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: