Օրերս տեղի է ունեցել «Միսս ԱՊՀ 2022» մրցույթը, որին մասնակցել են գեղեցկուհիներ ԱՊՀ երկրներից։ Մրցույթն ընթացել է իր բնականոն հունով։ Այն վարել է Ավետ Բարսեղյանն իր ռուս գործընկերուհու հետ միասին։

Այս տարվա մրցույթը, սակայն տարբերվել է յուրահատուկ անակնկալով։ Մրցույթի եզրափակիչ հատվածում, երբ բեմի վրա էր Սեդան, բեմ բարձրանալու թույլտվություն է խնդրում Արթուրը։

Նա միկրոֆոնով հայտնում է իր մեծ սիրո մասին՝ Սեդային ամուսնության առաջարկություն անելով։ Արթուրը մատանի է նվիրում, իսկ Սեդան ի պատասխան համաձայնում է։

Մինչ զույգը հուզված գրկախառնվում է, հանդիսատեսն ու հաղորդավարները ոգևորված ու խանդավառված բացականչություններ են անում՝ պահանջելով, որ սիրահարները համբուրվեն։ Ամեն ինչ չափազանց գեղեցիկ է ու ռոմանտիկ։

Արթուրի և Սեդայի մասնակցությամբ գեղեցիկ ու անսպասելի ամուսնության առաջարկության պահը, որը տեղի ունեցավ «Միսս ԱՊՀ 2022» մրցույթի բեմի վրա, հենց մրցույթի պահին, կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։