«Անաբուռ ու երեսի քողը պատռած hրեշը խոսում է Սյունիքի սահմանին իրենց իսկ ձեռքով հրահրված սահմանի խախտման ու անպաշտպան լինելու մասին․․․»

Փայլակ Ուրուսյանը գրում է․ «hրեշն ամեն օր, ամեն կերպ ստում ու թունավորում է մարդկանց ուղեղը, ամեն տեսակի ստnրության ու դшվաճանության է դիմում, միայն թե չկորցնի անօրինական ճանապարհով ձեռք բերված ունեցվածքը։

Ինչ է, պարզ չէ՞, որ ղարաբաղյան կլանի ցեղատեսակը սյունիքի սահմանի հարցը շահարկում է, որպեսզի ընտրություններից առաջ սահմանին բախումներ առաջացնի, որը կխոչընդոտի իշխանություներին ընտրությունները ճիշտ կազմակերպելու համար, միաժամանակ կշեղի ժողովրդի ուշադրությունը։

Ժողովուրդ ջան, Աuտծո սիրուն, հանգիստ եղեք, մեր սահմանները անառիկ են և լավ պաշտպանված։ Նման հարցեր առաջացել ու շարունակվում են մնալ չլուծված նույնիսկ վրաց-ադրբեջանական մի քանի հարյուր կիլոմետր սահմանի սահմանազատման ու սահմանագծման ժամանակ, որը 1991֊ից դեռ հստակեցված չէ։ Պարբերաբար վեճեր են բռնկվում երկու երկրների միջև, սակայն վերջնական լուծում տալ մինչ օրս չեն կարողանում և սայլը տեղից չի շարժվում:

Հիշեք «ԴավիդԳարեջի» վանական համալիրի շուրջը ստեղծված իրավիճակը, որտեղ ազերիները նորից կեղծ ու սուտ քարտեզ էին ցույց տալիս, որի համար վրացիները ստիպված դիմեցին Ռուսաստանին, ճիշտ քարտեզը տրամադրելու համար։ Անաբուռ ու երեսի քողը պատռած hրեշը խոսում է Սյունիքի սահմանին իրենց իսկ ձեռքով հրահրված սահմանի խախտման ու անպաշտպան լինելու մասին։

Սա ցինիզմի գագաթնակետն է։ Ականջներիդ օղ արեք, մենք ի զորու ենք մեր սահմանները ցանկացած ճանապարհով պաշտպանելու, սակայն մեր միակ խնդիրը դուք եք՝ մեր ներքին թշնամին։ Լավ կլիներ դուք խոսեիք 1999 հոկտեմբերի 27֊ի Ազգային Ժողովի nճրագործներից, որը համաշխարհային պատմության չգրված шհшբեկչություններից է։

ժողովուրդ ջան միասին համախմբված ու անկոտրում ոգով պատրաստվում ենք ջшխջախելու ներքին թշնшմուն։ Մենք՝ ժողովուրդն է տերն իր երկրի»։

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: