Լրագրող Վահե Մակարյանը գրում է․ «Ուզո՞ւմ եք մի խորհուրդ տամ ձեզ. իզուր իրար մի խառնվեք և մի անհանգստացեք, ռուսի ասած` Don’t panic. ընդամենը հետևեք ադրբեջանական կայքերին, որ օրով ու ժամով իմանաք` երբ է թուրքը մտնելու ձեր տներն ու մnրթելու կամ գերի վերցնելու ձեզ:

Եվ համակերպվեք էն մտքի հետ, որ էս բոսյակները շուտով ամեն ինչ հանձնելու են: էսօր, գուցե հենց էս գիշեր Երասխն ու Քյարքին հանձնեն, հետո` Երևանը, հետո` ամբողջ Հայաստանը, և մենք կամ մnրթվելու ենք, կամ դառնալու ենք թուրքի հարճը, քանզի դուք հենց այդ ապագան եք ընտրել մեզ` բոլորիս համար:

Դուք 30 տարի չէիք հավատում, չէ՞, որ Արցախը մի օր կհանձնեն թուրքին: Տեսա՞ք` ոնց հանձնեցին: Այ տենց չհավատալով էլ շուտով Երևանն են հանձնելու, ավելի ճիշտ` Երևանն եք հանձնելու, ու էլի նույն սցենարով: Եվ սա բնավ էլ պեսիմիստական գրառում չէ, սա իրականություն է` ռեալիզմ:

Լսում եք, չէ՞, հենց նոր մանդատից հերոսաբար հրաժարված պարոն Քոչարյան, սա պեսիմիզմ չէ, սա մեր աչքի առջև ու բոլորիս թուղտվությամբ տեղի ունեցող իրականությունն է»: