Այս տորթ-պիրոգը շատ կհավանեք․ արագ ու հեշտ պատրաստվող է

Կաթնաշոռային աղանդերը, մասնավորապես պիրոգները, ոչ միայն հասարակ, այլև համեղ են և օգտակար։ Այն պատրաստվում է շատ արագ ու հասարակ բաղադրիչներից։

Անհրաժեշտ է

Ալյուր՝ 260 գ

Կակաո՝ 40 գ

Շաքարավազ՝ 60գ

Աղ՝ 1 պտղունց

Կարագ՝ 180 գ

Փխրեցուցիչ՝ կես թ/գ

Կաթնաշոռ՝ 600 գ

Ձու՝ 3 հատ

Շաքարավազ՝ 100գ

Շոկոլադ՝ 50 գ

Վանիլին

Պատրաստման եղանակը

Ալյուրը միավորել կակաոյի և փխրեցուցիչի հետ՝ ներմուծելով շաքարավազն ու աղը, ապա սառեցրած կարագի հետ, որը քերվել է քերիչով, փշրանքների վերածել։ Զանգվածի 2/3 մասը դնել ջեռոցի կաղապարի մեջ, տափակեցնել ու կողքեր ձևավորել։ Բայց շատ տափակեցնել պետք չէ։

Կաթնաշոռը միավորել շաքարավազի, վանիլինի, հալեցրծ շոկոլադի ու ձվի հետ՝ բլենդերելով՝ մինչ միասեռանա։ Ցանկալի է յուղոտ կաթնաշոռ օգտագործել, հատկապես հրաշալի կլինի տնականի դեպքում։ Միջուկը լցնել խմորափշուրների վրա։ Վրայից լցնել խմորի 1/3-ը։ Թխել 40-50րոպե՝ 180աստիճանի ներքո։ Թողնել սառչի՝ կաղապարի մեջ։ Վրայից շաքարափոշի և լիմոնի կեղևաքերուկ ցանել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: