«Այս ուժերը չեն կարող կասեցնել Նիկոլի սկսած գործընթացը, քանի որ խիստ վարկաբեկված են, իսկ Նաիրի Հունանյան-դվա օպերացիան կանխելը տեխնիկայի հարց է»

Հայկ Մանասյանը գրում է․ «Ռուսաստանն Ադրբեջանին իր ազդեցության գոտի մտցնելու մեկ գործուն լծակ ունի, դա Ղարաբաղցին է։ Ղարաբաղցուն զինելու մեկ գործող ճանապարհ ունի, դա Գյումրու ռազմաբազայից սկսող ու Լաչինով անցնող զարկերակն է։ Գյումրու ռազմաբազան պահելու մեկ հնար ունի` Հայաստանի Հանրապետության վրա գերիշխանությունը։

Հայաստանի վրա գերիշխելու մեկ պատրվակ ունի՝ թուրք-ադրբեջանական uպառնալիքը։ Թուրք-ադրբեջանական սպառնալիքը պահպանելու մեկ միջոց ունի, խանգարել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցումը ԱՄՆ և ԵՄ հովանու ներքո։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հաշտեցմանը խանգարող մեկ ուժ ունի, Թուրքիայի դրոշը վառելով ինքնահաստատվող քաղաքական ուժերն ու նրանց միտինգազանգվածը։ Պահեստայինների աթոռին Նաիրի Հունանյան-դվան է։

Այս ուժերը չեն կարող կասեցնել Նիկոլի սկսած գործընթացը, քանի որ խիստ վարկաբեկված են, իսկ Նաիրի Հունանյան-դվա օպերացիան կանխելը տեխնիկայի հարց է։ Հետևաբար Ռուսաստանը պետք է այլ ճանապարհով գնա։ Այդ այլընտրանքային ճանապարհը կարող է տարբերվել վերը նշված ուղուց մասնակիորեն, օրինակ գտնել Ղարաբաղցուն զինելու այլ ուղի, կամ Նիկոլենց գցելու բոլորովին նոր թիմ, նոր կադրերով։ Կարող է լինել ոչ թե մասնակի, այլ բոլորովին նոր ճանապարհ։

Նոր ճանապարհը Հայաստանի Հանրապետությանը անկախություն խոստանալն է, Ղարաբաղի անկախության ճանաչումը, հայերին զինելու կամ ֆինանսապես հարստացնելու տարբեր խոստումներ և այլն։ Այս դեպքում Հայաստանի և Արցախի հանրապետությունները կարող է ներքաշվել նոր պատերազմի մեջ, Ռուսաստանի օգնությամբ խեղճացնել Ադրբեջանին, և այն դարձնել Միութենական Պետության մաս։

Հենց այս պահից ռուս-ադրբեջանական հարաբերությունները կարող են ջերմանալ այնքան, որ Ղարաբաղը նորից բռնակցվի Ադրբեջանին, ինչպես եղել է մի քանի անգամ, իսկ Հայաստանի Հանրապետությունը վերադառնա իր ռեզերվացիա-կարգավիճակին։ Հետևաբար հայերի համար, նոր պատերազմի մեջ ներքաշվելու համար պետք են պողպատե երաշխիքներ, որ խիարը թարս չի աճի։

Այդպիսի երաշխիքը մեկն է` Ադրբեջանի վերացումը, և տեղում մի քանի ավելի մանր, օրինակ ՀՀ տարածքի չափ տարածքներով պետությունների ստեղծումը իրենց պետական լեզուներով, ազգային ուղղվածությամբ, որոնք հետո հանրաքվեով մտնում են Ռուսաստանի կազմ կամ մտնում Միութենական պետություն։

Սա հիմնահատակ կլուծի Ռուսաստանի և Իրանի գլխացավանքը Կասպիայում։ Բայց սա իհարկե կնշանակի նաև պատերազմի հայտարարում Թուրքիային, ով աչքի լույսի պես ստեղծել, ու 100 տարի փայփայել է իր կեղծիքի ծնունդ Ադրբեջանը։

Թուրքիայի հետ պատերազմ, կնշանակի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ։ Պատերազմ ՆԱՏՕ-ի հետ, կնշանակի Իրանի և Չինաստանի կողմից ռազմական մասնակցություն, այսինքն Համաշխարհային տաք պատերազմ, ու հենց ՀՀ և Արցախի տարածքում։ Կամ։ Առանց Չինաստանի ու Իրանի, առանց երկար բարակ սեթևեթելու, մի փոքրիկ ատոմային հարված Թուրքիայի արևելյան նահանգներում, որով Թուրքիան շատ արագ կսթափվի, իսկ Միացյալ Նահանգները չեն պատասխանի հակահարվածով, քանի որ ատnմային hարվածը կլինի Վիլսոնի ճանաչած Հայաստանի առաջին Հանրապետության տարածքներում, իսկ դրանք ըստ ԱՄՆ կոնգրեսի արխիվներում եղած փաստաթղթերի, չեն պատկանում Թուրքիային, հետևաբար ՆԱՏՕ տարածք չեն։

Խաղաղության Նոբելյան մրցանակն այդ տարի հետմահու կտան Վիլսոնին, Թուրքիան կթեթևանա քրդական բեռից, քանի որ պայթյունի տարածքից էվակուացրած բնակիչները չեն վերադառնա ճառագայթված հողեր, մենք էլի կարոտով կերգենք Էրգիր-էրգիր, մեր ռեստորանների և շների անունները Վան, Էրզրում դնելով, իսկ Միութենական Հանրապետությունը կկայանա վերջապես, իր պետական տոների մեջ ընդգծելով Վլադիմիր Ժիրինովսկու հիշատակի օրը։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: