«Այս երաժշտությունը ամբողջական հրապարակվում է առաջին անգամ: 2001 ից 2007 թվականին եմ ստեղծել։ 7 տարվա աշխատանք եւ 8 րոպե․․․» Արա Գևորգյանը բացառիկ գործ է հրապարակել

Հանրահայտ ու տաղանդաշար երաժիշտ Արա Գևորգյանը նոր ստեղծագործության պրեմիերայով է հանդես եկել։ Նա հանրայնացրել է մի երաժշտության ամբողջական տարբերակ, որի վրա աշխատել է ութ տարի, իսկ այդ ութ տարվա աշխատանքն ամբողջացրել է ու րոպեի մեջ։

Հանրայնացնելով երաժշտությունը ներկայացնող տեսանյութը՝ Արա Գևորգյանը գրել է հետևյալը․ «Այս երաժշտությունը ամբողջական հրապարակվում է առաջին անգամ: 2001 ից 2007 թվականին եմ ստեղծել։ Սա կոչ է աշխարհին ապրել խաղաղությամբ։ 7 տարվա աշխատանք եւ 8 րոպե։

Նախագծում մասնակցում են մոտ 40 հանրահայտ եւ անհայտ երաժիշտներ 14 երկրներից։ Շուտով կհրապարակեմ նաեւ այս ստեղծագործության մասին պատմող ֆիլմը։ Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը այս մեծածավալ աշխատանքի մասին»,- իր գրառումը եզրափակել է տաղանդաշատ երաժիշտը։

Արա Գևորգյանի վերջին տարիներ նվիրական աշխատանքի ու տաղանդի շնորհիվ ծնված նոր երաժշտական ստեղծագործության ամբողջական տարբերակը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: