«Այս անգամ էլ Ամերիկյան համալսարան ամառային դասընթացների մասնակցելու եկած իմ օտարազգի ուսանողների մոտ գետինը մտա․․․»

Գրականագետ Անահիտ Արամունի Քեշիշյանը գրել է․ «2016-ի իմ ՖԲ-յան էջից է։ Քանիցս անդրադարձել եմ մեր հուշարձանների բարձիթողի վիճակի մասին։

Այս անգամ էլ Ամերիկյան համալսարան ամառային դասընթացների մասնակցելու եկած իմ օտարազգի ուսանողների մոտ գետինը մտա՝ ի տես ամեն քար ու աղյուսի վրա հայերեն ու ռուսերեն տառերով ապուշությունների խզբզոցով։

Բարեբախտաբար շնորհիվ հնագետ Միքայել Բադալյանի և իր գործընկերների ահագին բան բարեփոխվում է, սակայն մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ մեր վտանգավոր անփութությունը մեր պատմական հուշարձանների նկատմամբ։

Հատիսի բռնաբարnւմ, վանքերի շրջափակի կեղտ ու աղբ, միջնադարյան վանքի քանդված պատուհանի տեղ էժանագին եվրո լուսամուտ և այլն։ Թե չէ միջազգային գերխնդիր ենք դարձրել ինչ-որ լկտի արարք, որը աչք թարթես՝ կմոռացվի»։

Իսկ 2016-ին նա գրել էր․ «Երգն ու պարը մեր սիրելի քաղաքի ծննդյան տոնին՝ լավ բաներ են, բայց մարդկության այս հնագույն բնակավայրներից մեկին՝ Էրեբունի ամրոցին տեր կանգնելն ավելի լավ բան է, թեկուզ հենց այս պատի վրայի հարյուրավոր խզբզած անձնական գրությունները մաքրելն ու պահպանելը»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: