Այսօր տաղանդավոր ու հանրահայտ արտիստ Տիգրան Ներսիսյանը բոլորում է ծննդյան հիսունհինգ տարին։ Նա այն արտիստներից է, ով ընտրելով թատերական, դերասանական ուղին՝ շարունակել է ընտանեկան ավանդույթները։

Տիգրան Ներսիսյանը լեգենդար արտիստ Բաբկեն Ներսիսյանի տղան է։ Նա խոստովանել է, որ հոր գործունեությունն ու այն շրջապատը, որում մեծացել է ինքը, մեծապես ազդել են իր կայացման ու մասնագիտական ուղու ընտրության հարցում։

Տիգրան Ներսիսյանն էլ իր հերթին արտիստական ընտանիք է կազմել՝ ամուսնանալով մեկ այլ արտիստի՝ Նելլի Խերանյանի հետ։ Նրանք միասին են ու ներդաշնակ թե՛ բեմում, թե՛ կյանքում։ Դերասանական ներդաշնակ զույգի ընտանիքն արդեն երեսուներեք տարեկան է։

Տիգրան Ներսիսյանը դերասանական կրթություն ստացել է Թատերական ինստիտուտում և մինչ այժմ էլ հաջողությամբ հանդես է գալիս այդ ոլորտում՝ ներկայանալով թե՛ ֆիլմերում, թե՛ թատրոնում։

Տիգրան Ներսիսյանը երկու աղջիկների հայր է։ Տ․ Ներսիսյանը մի առիթով խոստովանել է, որ իր մեծագույն քննադատը ավագ դուստրն է։