Այսօր տաղանդավոր դերասան, յուրօրինակ արտիստ Մհեր Մկրտչյանի հիշատակի օրն է. մանրամասներ դերասանի կյանքից

Մհեր Մկրտչյանը յուրօրինակ կերպար էր: Ծնողները ծագումով մշեցի ու վանեցի էին, իսկ ինքը՝ գյումրեցի: Դեռ վաղ տարիքից Մհերի մոտ զգացվել է հատուկ սերը մշակույթի, արվեստի նկատմամբ: Նա նախ հաճախել է նկարչության և երաժշտության դասընթացների, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև թատերական խմբակ:

1946 թվաբականին ապագա անվանի դերասանն ավարտում է Մռավյանի անվան թատերական ստուդիան, որից հետո սկսում է աշխատել այնտեղ՝ ընդգրկվելով հիմնական խմբում:

Այստեղ միառժամանակ հանդես գալուց և բացառիկ տաղանդ ցուցաբերելուց հետո դերասանը փոխադրվում է Սունդուկյանի անվան թատրոն:

Այստեղ նա հանդես է գալիս կերպարակերտման բացառիկ կարողություններով, դրամատիկ կերպավորումների բացառիկ հմտությամբ՝ ձեռք բերելով հայտնիություն, գրավելով մշակութասեր հանրության սերը:

Տաղանդավոր արտիստի անձնական կյանքը բավականին լարված ընթացք է ունենում: Նախ ամուսնանում է համակուսրեցու՝ Քնարայի հետ, ապա բաժանվում և ամուսնանում է Դոնարայի հետ, ով էլ դառնում է նրա երեխաների մայրը, սակայն շուտով Դոնարայի անբուժելի հիվանդությունը խաթարում է ընտանեկան անդորրը՝ փոխանցվելով նաև որդուն:

Մհեր Մկրտչյանը մինչև կյանքի վերջ չի կարողանում վերագտնել այդ անդորրը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: