Այսօր սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանը բոլորում է ծննդյան երեսուներեք տարին։ Նա հայտնի ու սիրելի է դեռ մանկական տարիքից։

Սկզբնական շրջանում ժողովրդական երգերի կատարումներով աչքի ընկած երգիչն առավել հասուն տարիքում հանդես է գալիս տարբեր ոճերում։ Նա այն բացառիկ անհատներից է, ով բախտ է ունեցել հայտնվել Արարատի գագաթին։

Արժանացել է Գոհար Գասպարյանի անվան ոսկե մեդալի։ Նա ամուսնացած է Իննայի հետ։ Նրանք համատեղ չքնաղ դստրիկ ունեն, ով օրեցօր մեծանում է՝ ծնողների սիրտը լցնելով անափ բերկրանքով։

Երգիչը, շնորհակալություն հայտնելով բոլոր իրեն շնորհավորողներին, նաև ներողություն է խնդրել նրանցից, քանի որ չի կարողացել նրանց անհատապես պատասխանելու։ Պատճառը, ինչպես բացահայտում է երգիչը, նրա հեռախոսի անհասանելի լինելն է։

Երգիչը տեղեկացնում է, որ ինքը Դուբայ է գնացել ծննդյան տարեդարձը նշելու, ապա հավելում է, որ ով դեռ չի հասցրել շնորհավորել, կարող է իր հրապարակման ներք շնորհավորել։