Այսօր սիրված դերասանուհի Վարդուհի Ռուշանյանի ծննդյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր հայտնի ու սիրված դերասանուհի Վարդուհի Ռուշանյանը նշում է ծննդյան վաթսունվեց տարին։ Նա ծնվել է Երևանում, սովորել Մ․ Գորկու անվան դպրոցում, ապա տնտեսագիտական կրթություն ստացել Երևանի պետական համալսարանում։

Ուսմանը զուգահեռ Վարդուհին նաև արտիստական կուրսերի է հաճախել, իսկ ավելի ուշ սովորել է նաև Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում՝ դառնալով Հ․ Մալյանի սանը։

Դեռ ութսունականներից դերասանուհին ակտիվորեն ներգրավված է եղել դերասանակն գործունեության մեջ։ Հաջողությամբ խաղացել է թատերական տարատեսակ ներկայացումներում, ֆիլմերում, հեռուստասերիալներում և այլ տարատեսակ հեռուստատեսային նախագծերում։

Վարդուհի Ռուշանյանն ունի նաև հաղորդավարական փորձառություն։ Ժամանակին խոհանոցային հաղորդում էր վարում, որը հեռարձակվում էր Շանթ հեռոստատեսությամբ։

Արտիստուհուն ժամանակին արժանիորեն շնորհել են վաստակավոր արտիստուհու կոչում։ Նա հիմա էլ շարունակում է մեծ ակտիվությամբ հանդես գալ իր մասնագիտական ոլորտում։

Վարդուհի Ռուշանյանին հաճախ կարելի է հանդիպել հումորային նախագծերում, կոմեդիկ կերպարներում, որոնք հրաշալի կերպավորման շնորհիվ դառնում են տիպային։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: